National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.11.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները շարունակել են գալիք տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները
1 / 4

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի եւ ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վահե Ղալումյանի եւ Արկադի Խաչատրյանի նախագահությամբ նոյեմբերի 6-ին քննարկվել են Հայաստանի 2021 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված համապատասխան ոլորտների ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:

ՀՀ  ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով 2021 թվականի ֆինանսական ծրագրերը, հիշեցրել է, որ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքը երկու անգամ փոփոխվել է. առաջին անգամ համավարակով, իսկ երկրորդ անգամ՝ պատերազմով պայմանավորված: Նախարարն ընդգծել է, որ 2021 թվականի բյուջեի նախագիծը կազմվել է մինչեւ Արցախում ռազմական գործողությունների մեկնարկը, ինչից հետո 2020 թվականի բյուջեում պարտադրված կատարվել են փոփոխություններ: Արդյունքում, 2021 թվականի բյուջեի մասին օրենքի նախագծում արտացոլվել են 2020 թվականի բյուջեի կատարման արդյունքների կանխատեսումներն ու ցուցանիշները:

Այնուհետեւ ոլորտների պատասխանատուները ներկայացրել են գալիք տարվա ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղեկալ Իրինա Ղափլանյանի տեղեկացմամբ՝ բնագավառին նախատեսվում է հատկացնել 8 միլիարդ 840 միլիոն դրամ, որից շուրջ մեկ միլիարդը դրամաշնորհ է: Նախարարի տեղակալը նշել է, որ 2021թ-ին կիրականացվի 6 ծրագիր, որը ներառում է 25 միջոցառում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում 2021 թ-ին նախատեսվող ֆինանսական հատկացումներն ու իրականացվելիք ծրագրերը: Ըստ նախարարի՝ 2020-ի ցնցումներն ազդել եմ մի շարք ոլորտների` այդ թվում գյուղատնտեսության վրա: Դեռեւս գարնանից վերանայվել են բնագավառի անելիքները, էապես մեծ  աջակցություն է ցուցաբերել Կառավարությունը: Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021թ-ին նախորդ տարվա համեմատ ավելացել են գյուղատնտեսությանը տրվող ֆինանսական միջոցները: Հատկացումները կկազմեն 31,2 միլիարդ դրամ:
 


17.05.2024
Ժնեւում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի եւ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում մայիսի 16-ին կազմակերպության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:...

17.05.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

17.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am